Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Ասում են...

Ասում են...
03.11.2015 | 01:07

...թե ներիշխանական պայքարը տեղափոխվել է այլ դաշտ և հիմա առավելապես երիտասարդ սերնդի դեմ է: Ո՞Ւմ համար է տեղ բացվում, աղբյուրները լռում են, սակայն «կոնկուրենտները» չեն մոռացել նաև Տիգրան Սարգսյանին, ում դեմ պայքարում մշտապես են ակտիվ եղել, իսկ բուն «խաչակրաց արշավանքը» նրա դեմ կսկսվի փետրվարի 5-ից հետո, երբ նա կստանձնի ԵԱՏՄ «վարչապետի» պաշտոնը: Ասում են նաև, թե Տիգրան Սարգսյանն այս անգամ նույնպես ձեռքերը ծալած չի նստելու. նա ևս սկսել է դիրքավորվել հայաստանյան լրատվական դաշտում` հարվածները «հավուր պատշաճի» հետ մղելու համար:

Դիտվել է՝ 1587

Մեկնաբանություններ